Իրանի Մեջլիսում օրինագիծ է պատրաստվում ԱՄՆ ապրանքների գնումը արգելելու վերաբերյալ՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարացման:
Հինգշաբթի ԱՄՆ Սենատն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարացնել: «Մեջլիսի անդամները պատրաստել են օրինագիծ, որը կարգելի ամերիկյան սպառողական որևԷ ապրանքի գնումը: Դա պատասխան է Իրանի դեմ պատժամիջոցները երկարացնելու ԱՄՆ-ի Սենատի որոշմանը»,- ասել է աղբյուրը: